«Հրապարակ». Աշոտ Խաչատրյանn այդպես էլ չկարողացավ ապահովել «ՍԴ բնականոն գործունեությունը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՍԴ-ում չեն հրավիրվում աշխատակարգային նիստեր. առանց քննության են մնացել մի շարք վարկային համաձայնագրեր, որոնց կատարման համար կառավարությունը միջազգային գործընկերներին խոստումներ է տվել։ Դրանց մեջ կան մի քանի միլիոն դոլար արժեցող ծրագրեր: ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին վարչապետն ու ԱԺ նախագահը շնորհավորեցին, ԱԺ նախագահն ընդունեց, բայց նա այդպես էլ չկարողացավ ապահովել «ՍԴ բնականոն գործունեությունը»։
Սցենարը, որոշ տեղեկություններով, Վահե Գրիգորյանինն էր։ «Գրիգորյանն անգամ այդ հարցում ֆիասկո գրանցեց՝ Աշոտ Խաչատրյանը հայտարարեց, որ մինչև Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունները չմտնեն ուժի մեջ, ՍԴ նախագահի գործառույթներ չի կատարի, ինչի հետևանքով հունիսի 25-ից ՍԴ մուտքագրված ոչ մի դիմումի ընթացք չի տրվել, խախտվել են գործերի քննության ժամկետները»,- ասաց ՍԴ աղբյուրը:
Հույս ունեն, որ այս շաբաթ օրենքը կմտնի՞ ուժի մեջ՝ Աշոտ Խաչատրյանը կստանձնի ՍԴ նախագահի պարտականությունները, արձակուրդից հետ կկանչի Հրայր Թովմասյանին և Արևիկ Պետրոսյանին, ու դատարանը կգումարի նիստեր։ «Անգամ եթե այդպես լինի, թե որքանով Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը կիրականացնեն Վահե Գրիգորյանի ցանկությունները, շատ մշուշոտ է. կարծում եմ` ճգնաժամային վիճակը դեռ երկար կշարունակվի»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում