«Հրապարակ». Փաշինյանը վերադարձել է կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակի՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վիտալի Բալասանյանը երեկ անդրադարձել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը․
«Հաստատվում են իմ մտահոգությունները, որոնք հնչեցրել եմ Արցախի հարցում պաշտոնական Երևանի վարած քաղաքականության վերաբերյալ։ Ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթում Արցախը ներկայացված է որպես տարածք, արցախահայությունը՝ որպես բնակչություն… 2007թ. ընդունված ռազմավարության մեջ կար հստակ ձևակերպում, որ ԼՂ-ն հանրապետություն է, նոր ռազմավարության մեջ հրաժարվել են «հանրապետություն» ձևակերպումից, ինչն ապացուցում է, որ Փաշինյանը վերադարձել է կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում