Ջոնի Դեփին Լոնդոնում տեսել են խորհրդավոր ընկերուհու հետ
Ըստ « Mirror»-ի, պապարացիները նկատել են ամերիկացի դերասան Ջոնի Դեփին Լոնդոնում, երբ նա խորհրդավոր ընկերուհու հետ լքել է փաբը և նստել մեքենա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պարբերականի հրապարակման համաձայն, նա այցելել է Արևմտյան Լոնդոնի հաստատություններից մեկը, որպեսզի հանգստանա իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ ընթացող երկարատև դատական գործընթացից:
Կադրերում, դերասանը եղել է բամբակյա շապիկով, ռաստաֆարյան ոճի գլխարկով և ամերիկյան հայտնի ապրանքանիշի ազատ պարկայով, իսկ նրա ընկերուհին՝ սպիտակ շապիկով և տաբատով: Դեռ հայտնի չէ, թե ով է «Կարիբյան ծովի ծովահենների» աստղի ընկերուհին:
Հուլիսի սկզբից Լոնդոնի Գերագույն դատարանը լսում է այս տարվա փետրվարին Sun տաբլոիդի դեմ Ջոնի Դեպի ներկայացրած հայցադիմումը:
2018 թվականի ապրիլին թերթում հայտնվել էր մի հոդված, որում ասվում էր, որ նա ծեծի է ենթարկել Էմբեր Հերդին: Դերասանուհին նախկին ամուսնուն, որի հետ ամուսնացած է եղել 2015-2017 թվականներին, մեղադրել է ֆիզիկական բռնությամբ երեք օր տևած խոշտանգումների մեջ: Ըստ նրա, դա տեղի է ունեցել 2016 թվականին, այն ժամանակ «Օսկարի» թեկնածուն թմրանյութեր էր ընդունում և չարաշահում էր ալկոհոլը:
Ջոնի Դեփը հերքում է, որ ինքը բռնություն է գործադրել Հերդի նկատմամբ և պնդում է, որ նա է եղել «ագրեսորն» իրենց հարաբերություններում:
Դերասանուհի Ուինոնա Ռայդերը, որի հետ Դեփը չորս տարի միասին էր 1989 թվականից մինչև 1993 թվականը, և նախկին կինը երգչուհի Վանեսա Պարադին (նա իր կողքին էր 1998 թվականից մինչև 2012 թվականը) արդեն հանդես են եկել նրա օգտին: Նրանք հայտարարել են, որ անհնար է հավատալ նման մղձավանջային մեղադրանքների ճշմարտիությանը:
«Ես ավելի քան 25 տարի ճանաչում եմ Ջոնին: Մենք միասին ապրել են 14 տարի և միասին մեծացրել ենք մեր երկու երեխաներին: Այդ տարիների ընթացքում ես Ջոնին գիտեմ որպես բարի, ուշադիր, բարեհոգի և բռնության հակում չունեցող մարդու և հոր»,- մեկնաբանել է Պարադին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա