Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ ցածր է 3 սանտիմետրով
2020 թ. հուլիսի 21-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1978 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 3 սանտիմետրով: Ասուլիսում տվյալները ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:
Նա նշեց, որ Սևանա լճի մակարդակը պետք է լինի 1903,5 մետր. «Այս նիշից դեռ ցածր ենք, բնականաբար, կառավարման և այդ թվին հասնելու տեսանկյունից գոհացուցիչ չէ այս թիվը: Լճի մակարդակի բարձրացումն ինտենսիվորեն պետք է շարունակվի՝ ապահովելու նվազագույն, բայց դեռևս ոչ բավարար այդ 6 մետրը: Գիտական միջավայրում քննարկվում է, որ այս կլիմայական փոփոխությունների պայմաններոմ այդ 6 մետրն էլ դեռևս բավարար կարող է չլինել լճի հավասարակշռության վերականգնման համար»:
Ներկայացված տվյալներով, երեկվա դրությամբ լճից բաց թողնված ջրի քանակը մոտ 18,9 մետր խորանարդով ավելի է, քան նախորդ տարի: Արփա-Սևան թունելով Սևանա լիճ մուտք գործած ջրի քանակությունը 15,6 մետր խորանարդով ավելի է, քան նախորդ տարի:
Գայանե Շահնազարյանն ասաց, որ այս տարի մարտին դիտվել է բավականին տաք ժամանակաշրջան, լճից գոլորշացումը նորմայից բարձր է եղել 20-70 տոկոսով, ինչն էլ նպաստել է, որ գոլորշացման պրոցեսներն ավելի ինտենսիվ լինեն, քան նախորդ տարի:
Նրա խոսքով, մարտին դիտված տաքացման հետևանքով կենսաբանական որոշ պրոցեսներն ավելի ինտենսիվ էին ընթանում, մայիսի վերջին կրկին դանդաղել են, իսկ հունիսի սկզբին կրկին ակտիվացել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան