ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է սպասարկման բացառիկ պայմաններ պրեմիում հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում հաճախորդներին և իրենց ընտանիքի անդամներին առաջարկում է օգտվել «Փրայմ» և «Արտոնություն» փաթեթներից, որոնք հաճախորդներին ընձեռում են ֆինանսական միջոցների կառավարման բացառիկ հնարավորություն, բարձրակարգ անհատական սպասարկում և արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտներ:
Բանկից մանրամասնում են, որ «Փրայմ» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում է բազմարժութային պրեմիում դասի Visa Infinite վարկային քարտ, իսկ «Արտոնություն» փաթեթը հիմնված է պրեմիում դասի Mastercard World Black Edition վարկային քարտի վրա, որոնք առանձնանում են վարկավորման շահավետ պայմաններով, բարձրակարգ սպասարկմամբ և ակումբային բացառիկ ծրագրով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդները կարող են օգտվել անհատական մենեջերի ծառայությունից, որը երաշխավորում է հարմարավետ և որակյալ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հաճախորդի կարգավիճակը և պահանջմունքները:
«Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդների կողմից ներդրվող ավանդների դիմաց Բանկը տրամադրում է բարձր տոկոսադրույք, 50% զեղչ Բանկի անհատական պահատուփերում թանկարժեք իրեր պահելիս, արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք, ճանապարհորդությունների ընթացում բժշկական ապահովագրություն և շատ այլ արտոնություններ:
«Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդներին տրամադրվում են նաև վարկավորման արտոնյալ պայմաններ և սակագներ: Հաճախորդները կարող են օգտվել մինչև 55 օր արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ձևակերպել հիփոթեքային վարկեր, ավտովարկեր և այլն:
Բանկի «Փրայմ» և «Արտոնություն» մասնաճյուղերում պրեմիում հաճախորդները կարող են լուծել ոչ միայն իրենց ֆինանսական հարցերը, այլ նաև անցկացնել աշխատանքային հանդիպումներ կամ պարզապես հանգստանալ մեկ բաժակ սուրճի շուրջ՝ հարմարավետ միջավայրում:
Բանկն ապահովում է գաղտնիության և հաշիվների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև առաջարկում է հաճախորդներին ներդրումների իրականացման և կապիտալի բազմապատկման հուսալի գործիքներ՝ Բանկի բրոքերային ծառայությունների և ստանդարտացված ոսկու ձուլակտորների գնման միջոցով:
«Փրայմ» փաթեթի լրացուցիչ արտոնություններն են. տարեկան 6 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդական ապահովագրություն` մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ծածկույթով, մինչև 25% զեղչ և հատուկ առաջարկներ աշխարհի 900 հյուրանոցներում՝ «Luxury Hotel Collection» ծրագրի շրջանակներում հյուրանոցներ ամրագրելիս, «Կոնսյերժ» ծառայություն` տրանսպորտային միջոցների և զվարճանքի տարբեր միջոցառումների տոմսերի ամրագրման հնարավորությամբ, հյուրանոցներում ազատ համարներ գտնելու և նվերների առաքման աջակցություն, ChatBot ծառայություն. փաթեթի բոլոր արտոնությունների մասին տեղեկատվության տրամադրում մեկ հարթակում` Telegram և Viber հավելվածների միջոցով:
«Արտոնություն» փաթեթի առավելություններն են. տարեկան 1 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդության ապահովագրություն` մինչև 30,000 Եվրո ծածկույթով, Boingo Wi-Fi ծառայություն` ճանապարհորդելիս անսահմանափակ հասանելիություն Wi-Fi ցանց ամբողջ աշխարհում, ներառյալ անլար ինտերնետ ինքնաթիռում:
Փաթեթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://www.vtb.am/am/privilege/ և https://www.vtb.am/am/private/ կամ զանգահարելով «Փրայմ» մասնաճյուղ 010 585985 և «Արտոնություն» մասնաճյուղ 010 606090 հեռախոսահամարներով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է Հայաստանում առաջին վճարային մատանիների վաճառքը
- Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին
- ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է նոր հնարավորություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան