Փաստաբան. Հայինկասացիայի աշխատակիցներին պակաս են վճարել
Լուծարված «Հայինկասացիա» ընկերության ավելի քան երկու տասնյակ աշխատակիցների փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է, որ իր 22 վստահորդներին պակաս են վճարել։
«250,000,000 ՀՀ դրամ
Այսքան գումար պակաս է վճարվել Հայինկասացիայի իմ վստահորդ 22 աշխատակիցներին: Տեղի ունեցած աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների արդյունքներով աշխատակիցները ստրկացուցիչ պայմաններում են աշխատել:
Ունենալով կնքված 7 ժամյա աշխատանքային գրաֆիկով պայմանագիր, նրանք աշխատել են գրեթե դրա կրկնապատիկով:
Նշված գումարի վճարման պահանջը ներկայացված է Հայինկասացիայի լուծարային հանձնաժողովին:
Առավել համապարփակ տեղեկատվություն կտրամադրեմ մոտ օրերս հարցազրույցի կամ լայվի միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ. «Մեզ խաբել են»
- Կոչուբաև. «Հայինկասացիա»-ն տրվել է Խաչատուր Սուքիասյանին, իսկ աշխատակիցները կմնան անգործ