«Պարոն Հարությունյան, լավ իմացեք, եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով»
«Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվելու»,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներիը հետ զրուցում ասաց բարձրագույն ուսուսմնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդների ծնողներից մեկը:
Նա նշեց, որ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղյակ էր, որ Ազգային ժողովի կրթության, գիտության մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովում քննարկում է լինելու, որտեղ քննարկվելու է իրենց բողոքն ու առաջարկությունը, իրեն հրավիրել էին մասնակցելու, սակայն չի ներկայացել, նաև իր տեղականերից որևէ մեկը չի ներկայացել:
«Ենթադրում ենք, որ իրենք փորձում են իրենց այս քայլով ոչ լուրջ վերաբերմունք ցույց տալ: Մենք այստեղից չենք գանլու մինչև Արայիկ Հարությունյանը չգա ու չներկայանա ԱԺ քննարկմանը:
Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով, որովհետև դուք ձեր քայլերով չեք նպաստում նրան և չեք ընդունում, որ, իրոք, թյուրիմացություն է եղել, պետք է խնդրին լուծում տալ: Դուք շատ անտարբեր եք ձեզ պահում: Մենք բոլորս պահանջում եք, որ շուտափույթ ներկայանաք Ազգային ժողով և մասնակցեք այս հարցով քննարկմանը ու որոշում կայացնեք, այն որոշումը, որը մենք առաջարկել ենք: Արայիկ Հարությունյան, դուք հաստատ լսում եք, եկեք ներկայացեք ԱԺ քննարկմանը»,- ասաց բողոքող ծնողը:
Նա հավելեց, որ եթե նախարարը չներկայանա, իրենք գնալու են ԿԳՄՍ նախարարության դիմաց,
Ծնողներին զայացրել է, որ ԱԺ հանձնաժողովում այս հարցով քննարկմանը ԿԳՄՍ նախարարությունից որպես ներկայացուցիչ մասնակցում է վարչության պետերից մեկը, նաև որ այն փակ է և իրենցից որևէ մեկը ներկա չէ այնտեղ:
Հիշեցնենք, որ նախօրեին նրանք հավաքվել էին նախ Գնահատման ու թեստավորման կենտրոնի մոտ, այնուհետև Ազգային ժողովի: Նրանք պահանջում են, որպեսզի ավելացվեն տեղերը, բոլոր դրական ստացած դիմորդները համարվեն ընդունված, իսկ արդեն առաջին կիսամյակի վերջում ցածր առաջիմություն ցուցաբերած ուսանողները հեռացվեն:
Հարակից հրապարակումներ`
- Որ այսպիսի նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք. դիմորդներն ու ծնողները՝ ԱԺ դիմաց
- ՄԻՊ-ը բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդների ծնողները ներկայացրեցին իրենց առաջարկությունը
- «Նախարարն ասում է՝ ի շահ աշակերտների ենք անում, սա ի շահ աշակերտների՞ է»
- ԳԹԿ փոխտնօրեն. Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին