Ավելի քան 150 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի նոր նվաճումը
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջոցների հանրագումարը հասել է շուրջ 154 միլիարդ ՀՀ դրամի։
Ընկերությունից հայտնում են, որ նշված միջոցներից շուրջ 126 միլիարդը զուտ դրամական մուտքերն են, իսկ 28 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի
առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է, կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ Կայուն եկամտային, Պահպանողական և Հավասարակշռված:
Հարակից հրապարակումներ`
- «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››․ ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 8.7%-9.1% է
- 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»
- «Ամունդի». վեց տարի Հայաստանում
- «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության փոխտնօրենի հետ քննարկվել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան