Գախարիա. Իրավիճակը վերահսկում ենք, սակայն պետք է ցուցաբերել զգոնություն
«Վերջին օրերին ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է»,- 1tv.ge կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը վերահսկում է իրավիճակը, սակայն անհրաժեշտ է ցուցաբերել ուշադրություն:
«Այսօր մեր զրույցը պետք է սկսենք համաճարակային վիճակի մասին խոսլով: Երեկ ունեցանք 24 դեպք, այսօր 12: Վերջին օրերին ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է:
Չնայած նրան, որ վերահսկում ենք վարակի տարածման արագությունը, պետք է լինենք ուշադիր: Առանձնապես ուշագրավ է այն հանգամանքը, որ տարածումը կենտրոնացած է հիմնականում Գարդաբանիի շրջանի մի քանի գյուղերում: Հաշվի առնելով, որ այս գյուղերում սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ բազմաթիվ քաղաքացիներ աշխատում են Թբիլիսիի շուկաներում և տոնավաճառներում, կայացվել է համապատասխան որոշում, որ շուկաներում և տոնավաճառներում խստանա վերահսկողությունը, դա կլինի ջերմաչափում և թեստավորում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները