Թուրքագետ. Հանե´ք վարդագույն ակնոցները, հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից
Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը
գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո ես և իմ կրտսեր գործընկերներից մի քանիսը ֆիքսել էինք, որ Թուրքիայի արձագանքը, ինչ-որ առումով, աննախադեպ ակտիվ և ագրեսիվ է: Հաջորդող օրերին այդ արձագանքը էլ ավելի էր ագրեսիվանում: Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում նույն հարթության մեջ էր ներկայացնում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և արդեն Հայաստանի խնդիրները. նկատենք, որ վերոհիշյալ երեք երկրներում Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում....Հայաստանին այդ շարքում դասելը հստակ մեսիջ էր` ռազմական ենթատեքստով, որը նույնպես, ըստ էության, աննախադեպ էր գոնե վերջին տարիներին (չհաշված վաղ 1990-ականները):
Եվ այսօր, քիչ առաջ ավարտված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդարացի դատի շրջանակներում»....Երևի ավելորդ չի լինի այս ամենին ավելացնել ներկայումս Թուրքիայում ծավալվող հայտնի կարգախոսի` «մեկ ազգ, երկու պետություն», նոր տարբերակը` «մեկ ազգ, մեկ բանակ»....
Որպես եզրահանգում` տիկնայք և պարոնայք պատասխանատուներ,
հանե´ք վարդագույն ակնոցները,
դադարեցրե´ք ինքնախաբեությունը և ավելորդ պոռոտախոսությունը,
հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից,
դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունը ապահովող մեխանիզմները և դաշնակցային, բարեկամական հարաբերությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Արտաքին թշնամուն «հաղթելուց» հետո Ալիևը կռիվ է տալիս ներքին թշնամու դեմ
- Հայաստանը Թուրքիայի հետ՝ Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ, որևէ ձևաչափով չի համագործակցում․ Աննա Նաղդալյան
- Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայից կարելի է ակնկալել ցանկացած բացասական զարգացում
- ԱԳՆ խոսնակ. Թուրքիան պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմամբ, ոչ թե ներգրավի հակահայ նոր նախաձեռնություններում
- Տ. Աբրահամյան. Անհասկանալի է ՆԱՏՕ-ի լռությունը Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին