Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայի հարցով համատեղ հայտարարություն են հրապարակել
Թուրքիան և Ռուսաստանը լիբիական հակամարտության կարգավորման հարցում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել։ Ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը «Լիբիայի հարցում ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն» վերտառությամբ հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում։
Ermenihaber-ը ներկայացրել է հայտարարության տեքստի հայերեն թարգմանությունը․
Թուրքիայի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնց առաջնորդները Լիբիայում իրավիճակը քննարկելու և քաղաքական լուծման համար հող նախապատրաստելու համար 2020-ի հունվարի 8-ին Ստամբուլում գործընթաց են նախաձեռնել
-Վերահաստատելով իրենց հավատարմությունը Լիբիայի սուվերենությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին
-Հայտարարելով, որ հավատում են, որ Լիբիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և խնդիրը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական գործընթացով, որը կառաջնորդեն և իրենց վրա կվերցնեն լիբիացիները
-Ընդգծելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկիչ հայտարարված անձանց ու կառույցների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը
-Վերահաստատելով երկրում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու և հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով երկկողմ շփումները շարունակելու վճռականությունը
համաձայնություն են ձեռք բերել ներքոնշյալ հանգամանքների շուրջ․
1․ Լիբիայում մնայուն և տևական հրադադար հաստատելու համար պայմաններ ստեղծելու նպատակով շարունակել համատեղ ջանքերը, ներառյալ լիբիական կողմերին այդ ուղղությամբ խրախուսելը
2․ Ապահովել լիբիացիների միջև քաղաքական երկխոսություն, որը համաձայնեցված կլինի ՄԱԿ-ի հետ և համադրելի կլինի Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի (19 հունվար 2020) արդյունքների հետ
3․ Անվտանգ հումանիտար կապի ապահովման և բոլոր կարիքավորներին հրատապ հումանիտար օգնության հասցնելու ապահովման պարտավորություն ստանձնած կողմերին միջոցներ ձեռնարկելու կոչ անել
4.Քննարկել Լիբիայի հարցով Ընդհանուր աշխատանքային խմբի ձևավորումը և հաջորդ խորհրդակցությունները մոտակա ժամանակում անցկացնել Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- Լիբիական հակամարտության խճանկարն ավելի բազմազան է դառնում․ Արմեն Պետրոսյան
- Լիբիայի արևելքում խորհրդարանը թույլ է տալիս Եգիպտոսին միջամտել հակամարտությանը
- Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
- Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին
- Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ԱԳ նախարարը հանդիպել է թուրք դեսպանի հետ
- Մակրոնը Թուրքիային մեղադրում է Լիբիայում «քրեական պատասխանատվության» մեջ
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան պետք է հայտարարի, որ ցանկանում է «սիրիականացնել» Լիբիան
- Թուրքիան փորձում է նաև տնտեսապես ներխուժել Լիբիա
- Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան