Լավրովը հանդիպել է հայ և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ
Հուլիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Ա. Աբրահամյանի և «Կիևսկայա Պլոշչադ» ՍՊԸ-ի ղեկավար Գ.Ս. Նիսանովի հետ:Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Քննարկվել է ադրբեջանական և հայկական համայնքների դերը ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը շրջանակում:
Ընդգծվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքների կարևորությունը `ազգային հիմունքներով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար:
Կարևորվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի համայնքների կառուցողական աշխատանքների անհրաժեշտությունը` Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան