Լիբիայի ազգային բանակը խոցել է թուրքական ԱԹՍ
Լիբիայի դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարին հայտնել է, որ Լիբիայի ազգային բանակը (LNA) երկրի հյուսիսում գնդակոծել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Afrigatenews լրատվական պորտալը:
«Լիբիայի ազգային բանակի հակաօդային ուժերը Սիրտ քաղաքից արևմուտք հայտնաբերել և խոցել են թուրքական անօդաչու սարքը»,- LNA- ի հայտարարությունից մեջբերում է արել պորտալը:
Ինչպես նշում է լրատվական պորտալը, LNA-ի խոսնակ Ահմեդ ալ-Միսմարին ավելի վաղ նշել էր, որ լիբիական Սիրտե և Ջաֆրա քաղաքները վերջերս հուսալիորեն ամրացվել են այնտեղ տեղակայված ՀՕՊ համակարգերով, որոնք պատրաստ են ցանկացած ռազմական դիմակայության:
Լիբիայում, մի քանի տարի, է ինչ զուգահեռ գոյություն ունի երկու գործադիր մարմին՝ Տրիպոլիում գտնվող Ֆայիզ Սարաջի Ազգային համաձայնության Կառավարությունը և երկրի արևելքում գործող ժամանակավոր կաբինետը՝ դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած LNA-ի աջակցությամբ:
2019-ի գարնանը Հաֆթարը հարձակողական գործողություն սկսեց Տրիպոլիի դեմ, և Ազգային համաձայնության Կառավարությունը օգնության համար դիմեց Թուրքիային:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան