Առողջություն 13:36 23/07/2020 Հայաստան

Այլընտրանքային նախագծեր խումբ. Խափանել մահերի մեքենան

«Այլընտրանքային նախագծեր խումբ» փորձագիտական խումբն իր հրապարակած հոդվածում կորոնավիրուսի համավարակի այս փուլում երեք առաջարկ է ներկայացնում.

«Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել։ Հակառակը, չնայած նոր հայտնաբերվող հիվանդների թվի թվացյալ նվազմանը, մահերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ իրականությունը, որպեսզի հնարավոր լինի ազդել հետագա ընթացքի վրա։ Անհրաժեշտ են նաև մի շարք խիստ գործնական քայլեր՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար։  

1. Հաշվի առնելով, որ պետությունը տնային պայմաններում բուժվող քաղաքացիներին թողել է մենակ, չի ապահովում դեղորայքով, իսկ դրանց ձեռքբերումը պարգևավճար չստացող և այս ամիսներին սոցիալական նոր խնդիրներ կուտակած մեր քաղաքացիների համար զգալի ծախս է ենթադրում, հաճախ՝ ուժերից վեր,  կարծում եմ Հայաստանի տարածքում գործող մի քանի հայտնի հիմնադրամներ կարող են իրենց վրա վերցնել տարբեր սոցիալական խմբերի՝ տնային պայմաններում covid-19-ի բուժման ծախսերը։ Այսօր սա կենսական անհրաժեշտություն է։

2. Ամենօրյա մահերի ցուցանիշները չի կարելի ընկալել որպես սովորական երևույթ, առօրյա լրահոս։ Կառավարությունը, խորհրդարանական ուժերը, փորձագիտական շրջանակները պետք է սկսել ուսումնասիրություններ՝ պարզելու համար՝ արդյո՞ք covid-19 հիվանդներ ընդունող բոլոր հիվանդանոցներում է ապահովվում պատշաճ որակյալ բուժօգնություն, արդյո՞ք հապճեպ covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովված covid հիվանդների բուժման ընթացքում պահանջվող մասնագետներով։ Արդյո՞ք բժշկական սխալները և վատ կազմակերպումը դերակատարում չունեն մահերի ցուցանիշի վրա։ 

Վերակենդանացման բաժանմունքներում ծանր հիվանդների և մահերի քանակը պարտավոր ենք վերլուծել և հասկանալ։ Շատ պարզ պատճառահետևանքային շղթա է, որը պետք է ուսումնասիրել՝ սկսելով վերջին հնարավոր հետևանքից՝ մահից։ Ստորև՝ շատ պարզ, շատ պայմանական օրինակ, որը կարելի է կիրառել տարբեր մոդելներով.

Հարց - Ո՞վ է մահանում կորոնավիրուսի հետևանքով։
Պատասխան – Նա, ով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում և որին վերակենդանացման միջոցառումները ի վիճակի չեն լինում փրկել։

Հարց – Ո՞վ է հասնում այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի, որ նրան հնարավոր չի լինում փրկել։
Պատասխան – Հիմնականում այն հիվանդը, որը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն և հասնում է հիվանդանոց՝ արդեն ծանր վիճակում։

Հարց – Ինչո՞ւ հիվանդը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն։
Պատասխան – Որովհետև ժամանակին չի ախտորոշվում և ժամանակին չի սկսում բուժումը։

Հարց – Ինչո՞ւ ժամանակին չի ախտորոշվում։
Պատասխան – Որովհետև, ըստ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի ունեցած ցուցումների, տեստավորում կարող են անցնել միայն որոշակի «պայմանների բավարարող» հիվանդները, մինչև վերջերս՝ 38.5 ջերմություն ունեցողները, ինչն աբսուրդ է, և մեծ հաշվով մահաբեր սխալների սկզբնաղբյուրներից է։ Բացի այդ, տեստը հանձնելուց մինչև պատասխանի ստացումը կարող է անցնել 3 օր (այդպես է հաճախ նաև մասնավոր լաբորատորիաներում): Երկար ժամանակ (հաճախ՝ 5-10 օր) հիվանդը մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։

Հարց – Ինչո՞ւ մինչ օրս հնարավոր չեղավ ապահովել ԲՈԼՈՐ կասկածելի վարակակիրների օպերատիվ տեստավորումը, հայտնաբերումը և մեկուսացումը, ինչը թույլ կտար՝ առաջնային օղակում սկսել նրանց արագ ամբուլատոր բուժումը՝ խուսափելով հոսպիտալիզացիայից, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց և այլն։
Պատասխան - .... Պատասխան չկա։ Իշխանությունը լռում է։

Նույնատիպ հարցուպատասխաններ կարելի է անցկացնել ամեն սպեցիֆիկ «մահվան խմբերի» հետքերով՝ այդպիսով ստուգելով և հայտնաբերելով «քովիդ ծրագրում» ընդգրկված յուրաքանչյուր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի և թերապևտիկ բլոկի մասնագիտական հագեցվածությունը, և վստահաբար, ամեն հարցուպատասխանի պարագայում շատ կարևոր հետևություններ կարվեն, որոնք կօգնեն ավելի լավ կազմակերպել աշխատանքը, վերջապես իջնել «մենք ամեն ինչ գիտենք, դուք մեզ մի ասեք, թե ինչ անենք» պատվանդանից և սկսել արագ փոփոխություններ։ Այդպես կփրկեինք այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։    

3. Պետությունը պարտավոր է հայտարարել covid 19 մահերի հիշատակի օր։ Սրա համար կա առնվազն երկու հիմնավորում.
ա/ Մահացողները մեր քաղաքացիներն են, անանուն վիճակագրական տվյալներ չեն, ամեն մահ անձնական և ընտանեկան ողբերգություն է, և մենք պարտավոր ենք հարգել նրանց,
բ/ դա կլինի համաճարակային վիճակին ավելի լուրջ վերաբերվելու խթան, զգաստացնող կոչ, փոխադարձ պատասխանատվության զգացման և փոխադարձ հարգանքի կարևորում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}