Հրադադարի պահպանման մոնիթորինգի համակարգը խիստ սահմանափակ է. վարչապետ
«Բանակը եղել և մնում է համազգային հպարտության աղբյուր և Տավուշում հաստատվեց այդ կարգավիճակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ Հայաստանի հասարակությունն այս ընթացքում ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանը և զինված ուժերին, իսկ սփյուռքի միասնույթունն փաստեց, որ հայ ժողովուրդը մեկ ամբոջություն է՝ մեկ ոգի և ընտանիք:
Վարչապետը նկատեց, որ հայկական կողմը հանդես չեկավ Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինիս ԶՈւ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը և շեշտեց, որ այդ սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա. «Որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»:
Նկատելով, որ հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և երկրները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես արդյունավետ համարեց ՌԴ ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես արտաքին գործերի նախարարության, այնպես էլ ԶՈՒ գլխավոր շտաբների մակարդակով:
Ըստ վարչապետի, միակ երկիրը, որը փոձում էր բռնություն հրահրել՝ Թուրքիան էր:
«Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվումէ Հայոց ցեղասպանության արդարացմամբ՝ Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճն առաջ է բերում Հայաստանի քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն»,- հայտնեց վարչապետը և շեշտեց, որ կվերանայվի Թուքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալները:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 2016 թվականից հետո Ադրբեջանը երկրորդ անգամ ուժ կիրառեց այն դեպքում երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ կար ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը զերծ մնալ սադրիչ գործողույթուններից, երբ ողջ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ:
Հուլիսյան հաղթանակներով, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանը հաստատել է իր այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել, դրա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդել:
«Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ»,- հայտարարեց վարչապետը: Ըստ նրա, բանկացրությունները իմաստալից լինելու համար, Ադրբեջանը պետք է հրաժարվի իր այն կարգախոսից, ըստ որի բանկացությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրները լուծելն է:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում»,- շեշտեց վարչապետը:
Նկատելով, որ հակառակորդը հուլիսյան բախումների ժամանակ թիրախավորեց քաղաքացիական բնակավայրերը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանին զենք մատակարարողները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավուրություն է ստեղծվում, որ Հայաստանի ԶՈՒ-ի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտաերկրյա գերճշգրիտ զինատեսակներ արտադրող միջազգային կոպորացիաներն՝ իրենց մասնագետներով հանդերձ:
Ըստ Փաշինյանի, հրադադարի պահպանման մոնիթորինգի համակարգը խիստ սահմանափակ է, պետք է միջազգային լիարժեք ստուգողական մոնիթորինգ, որը կպարզի, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը, որը կարող է անել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակը:
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, վճռականորեն մերժել և մերժելու է հակամարտության շահարկմամբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուքիայի փորձերը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հաղթանակն արդարության, ճշմատության և մարդկության հաղթանակն է. ՀՀ վարչապետ
- Քաղաքագետ. Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին
- Ադրբեջանական բանակը իրար հետևից մի քանի տապալված օպերացիաներ է ունեցել. հանրությանը հանգստացնելու խնդիր ունի
- ՊՆ. Կոչ ենք անում ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով բանակին առնչվող թեմաների քննարկումներից
- Արթուր Վանեցյան. Բանակը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը, նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին
- Փաստ. Պատասխանատվությունն ամբողջովին բանակի վրա է, իսկ մեր բանակը լիարժեք կայացած է, ամուր ու հզոր
- Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ․Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան