Ավստրիան ԵՄ խորհրդին հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ
2020թ. հուլիսի 22-ին Ավստրիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշենք, որ օրերս Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում։
Իտալիայում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար մնացել է միայն Պատգամավորների պալատի քվեարկությունը, քանի որ հարցը պալատում արդեն քննարկվել է, իսկ Սենատում վավերացվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։
Համաձայնագիրը դեռ չվավերացրած երրորդ երկրում՝ Պորտուգալիայում, այն ևս շուտով կմտնի երկրի միապալատ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։
Այս երեք երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները