COVID-19-ի պատճառով ՄԱԿ-ը նախատեսում է ամսական 199 միլիարդ դոլար ուղղել 132 զարգացող երկրի
Զարգացող երկրներում առավել կարիքավոր մարդկանց համար ժամանակավոր հիմնական եկամտի ներդրումը, ի թիվս այլ խնդիրների, կօգնի դանդաղեցնել COVID-19-ի դեպքերի աճը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրապարակած զեկույցում ներկայացված դրույթը ցիտել է «Ինտերֆաքս»-ը:
«Աննախադեպ ժամանակները պահանջում են արտակարգ սոցիալ-տնտեսական միջոցառումներ: Աշխարհի ամենաաղքատ մարդկանց համար ժամանակավոր հիմնական եկամուտի ներդրումն այդ տարբերակներից է»,- ասել ծրագրի ղեկավար Ախիմ Շտայները:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ այդ միջոցը գրեթե երեք միլիարդ մարդու հնարավորություն կտա գնել սնունդ և վճարել առողջության և կրթության ծախսերը: Այս ծրագրի ֆինանսավորումը ամսական 199 միլիարդ դոլար է գնահատվում, և խոսքը գնում է 132 զարգացող երկրների մասին:
Նրանք նշել են, որ համաճարակից հետո աշխարհում տնտեսական վերականգնմանն ուղղված օգնությունն ու ծրագրերը չեն կարող նախատեսվել միայն խոշոր շուկաների և բիզնեսի համար: Միևնույն ժամանակ, հիմնական եկամուտը զարգացող երկրների կառավարություններին հնարավորություն կտա ֆինանսական աջակցություն ցուցաբերել մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն մեկուսացված լինել:
Զեկույցի հեղինակները նշում են, որ այս միջոցը նպատակ ունի նաև օգնելու երկրների տեղական տնտեսություններին, նրանցում փոքր բիզնեսի պահպանմանը և դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները