Մեր հաղթանակն արդարության, ճշմատության և մարդկության հաղթանակն է. ՀՀ վարչապետ
Կառավարության ասյօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հուլիսի 12-ի Ադրբեջանը, հարձակում գործելով ՀՀ ԶՈՒ-ի դեմ, ոչ միայն հետ մղվեց նաև նրան պատճառվեց զինուժի, սպառացինության, ռազմական տեխնիկայի կորուստներ՝ ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է:
Ըստ վարչապետի շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը. սահմանային դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար:
«Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ դիրքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և իր դեմ ագրեսիայի վերաբերյալ մեզ ուղղված Ադրբեջանի մեղադրանքները պարզապես անհեթեթ է:
Վարչապետի խոսքով, Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր ԼՂՀ կարգավորման խաղաղ գործնթացին և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:
«Ադրբեջանական միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել Հայակական բանակին և հետևրաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին».- նկատեց վարչապետը և հավելեց, որ հայկական կողմը երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էր մեզ հետ չխոսել ուժի դիրքերից:
Նրա խոսքով Հայաստանը ոչ միան մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը, որը առաջին հերթին նրանց գործողությունների որակի, կառավարման մակարդակի շնորհիվ է։
«Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին»,- նշեց վարչապետը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Տավուշի դեպքերը ցույց տվեցին, որ հեղափոխության արդյունքում մեր երկիրը ու հասարակությունը դիմակայունության և համախմբվածության նոր մակարդակի է հասել, որը պետք է ամրացվի աշխատանքով:
«Կհաղթենք, որովհետև մեր հաղթանակն արդարության, ճշմատության և մարդկության հաղթանակն է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: