Օլիմպիական օղակների բնօրինակը կհանվի աճուրդի
Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը կհանվի աճուրդի՝ հուլիսի 26-ին՝ Ֆրանսիայի Կանն քաղաքում: Նկարի արժեքը գնահատվում է 100 հազար եվրո, գրում է ՀԱՕԿ-ը։
Պատկերն արված է 21×27,5 սմ չափի սպիտակ կտավի վրա ,որտեղ հինգ օղակներն են՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր գույներով։ Դրանք ներկայացնում են Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Ամերիկա աշխարհամասերը:
Կուբերտենը օղակները ներկայացրել է 1913 թ օգոստոսին՝ «Օլիմպիական տեսություն» հանդեսում: Հինգ օղակներով դրոշը նախատեսվում էր հանրությանը ներկայացնել 1914թ․հունիսին, ՄՕԿ-ի կոնգրեսում։ Սակայն միջոցառումը չեղարկվեց առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Արդյունքում դրոշը ցուցադրվեց Անտվերպենում, 1920թ․ օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ:
Նա մշակել է նաև խաղերի երդումն ու պատկերանշանը և առաջարկել է «Արագ, բարձր, ուժեղ» կարգախոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները