Ամեն ինչ անում ենք՝ Սևանա լճից հավելյալ ջրառի առիթ չունենանք. Ջրային կոմիտեի նախագահ
«Հայատարված է սակավաջուր տարի: Այս պահի դրությամբ Սևանա լճից ջրառ է իրականացվել մոտավորապես 19 միլիոն խորանարդ մետրով ավելի նախորդ տարվա համեմատ»,- ասուլիսում ասաց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։
Նա հավելեց, որ Արփա-Սևան թունելով Սևան են տեղափոխել մոտ 20 միլիոնով ավելի ջուր, քան նախորդ տարի: Կ. Սարգսյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ ավելի ջրառ են իրականացրել գետերում ջրերի սակավության պատճառով:
«Բայց, ամեն դեպքում, մեր պլանները, որ թույլ է տրված 170 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել Սևանից, կփորձենք, ամեն ինչ անում են հավելյալ ջրառի առիթ չունենանք»,- նշեց Ջրային կոմիտեի նախագահը:
Կ. Սարգսյանի խոսքով, տաք ձմեռն ազդել է ջրամբարների լցվածության վրա, այս պահին ջրամբարներում ունեն թերի լցվածություն, բայց, իրենց պլանով, ջրամբարների ջուրը կբավարարի, հակառակ դեպքում ոռոգումը կազմակերպվում է մեխանիկական եղանակով, ինչը բերում է հավելյալ էլեկտրաէներգիայի ծախս:
«Բայց այսօր ոռոգումը կազմակերպում ենք խորքային հորերով, պոմպակայաններ ենք օգտագործում բալանսը պահելու համար»,- ասաց նա:
Խոսելով ջրամբարաշինության մասին՝ Կ. Սարգսյանն ասաց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ընթանում է, թեև ընթացքը գոհացուցիչ չէ: Նա նշեց, որ պետք է ակտիվացվի ընթացքը, որպեսզի ժամանակին՝ 2021 թ. առաջին կիսամյակին, հանձնվի շահագործման: Իրականացված է աշխատանքների 75-80 տոկոսը:
Կապսի ջրամբարի հետ կապված նա նշեց, որ նախագիծն ուղարկված է փորձաքննության: Կ. Սարգսյանի կարծիքով, շուտով կսկսվի Կապսի շինարարությունը:
Ջրային կոմիտեի նախագահն ասաց, որ ծրագրեր ունեն նաև փոքր ջրամաբարների հետ կապված, առաջ են բերել օրվա կարգավորիչ ջրավազանների կառուցումը, որպեսզի կարողանան փոքր ջրավազաններ կառուցելով ևս մեխանիկական ոռոգումը նվազեցնել, այսինքն ինքնահոս կազմակերպել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան