Իսրայելում կորոնավիրուսի իրավիճակը շարունակում է բարդանալ․ հաստատվել է 2.027 նոր դեպք
Իսրայելի «Կորոնավիրուս» տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել են 2027 նոր դեպք։ Այս մասին գրում է MigNews-ը։
Կորոնավիրուսով 273 մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Համաճարակի սկզբից ի վեր, հիվանդությունից մահացել է 433 մարդ:
Օրվա ընթացքում Իսրայելում իրականացվել է 25,339 թեստավորում, որից դրական է եղել մոտ 8%-ը։
Իսրայելում բողոքի ցույցեր են, քաղաքացիները պահանջում են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը՝ կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի ու նրա նկատմամբ կոռուպցիայի հետ կապված դատական գործընթացների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները