Քրիստինա Մարտիրոսյանը հաղթել է Պուգաչովայի դեմ դատը
Նոր Ուրենգոյ քաղաքից Քրիստինա Մարտիրոսյանը հաղթել է ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի դեմ դատը՝ «Կրիստինա» բրենդի իրավունքի հարոցով: Այս մասին գրում է news.ru կայքը։
Մտավոր սեփականության իրավունքների դատարանը մասամբ դադարեցրել է երգչուհուն պատկանող ապրանքային նշանի իրավական պահպանությունը: Այդ բրենդը Պուգաչովան գրանցել էր 1997 թվականին՝ 18 տեսակի ապրանքների ու ծառայությունների համար: Վերջին անգամ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարացվել էր 2016 թվականին՝ 10 տարով: Գործարարը երգչուհու դեմ հայց էր ներկայացրել 2020 թվականի մարտի սկզբին: Մարտիրոսյանը խնդրել էր հանել գրանցումը հացաբուլկեղենի, հրուշակեղենի, սրճարանների ու ռեստորանների ծառայությունների մասով:
Հայցվորի կարծիքով, Պուգաչովան չի օգտագործում ապրանքային նշանը գործունեության այդ տեսակներում: Դատարանն այդ փաստարկներն ընդունել է: Հայցը լիովին բավարարվել է:
«Կրիստինա» հրուշակեղենի տունը ստեղծվել է 2006 թվականին: Նոր Ուրենգոյում Մարտիրոսյանը երկու ֆիրմային խանութ ունի, որոնք տորթեր և հրուշակեղեն են վաճառում: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է դադարեցվել դրա չօգտագործման կամ այնպիսի ապրանքների վրա օգտագործման դեպքում, որոնք չունեն միասնական բնութագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա