Թրամփը կարծում է որ Պուտինը, Սի Ցզինպինը և Էրդողանը կարող են վատ բան անել ԱՄՆ-ի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը առանձնանում են իրենց սուր մտքով: ԱՄՆ նախագահի կարծիքը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Չորեքշաբթի օրը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջոզեֆ Բայդենը պետք է կոգնիտիվ կարողությունների քննություն հանձնի: Խոսելով այն մասին, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա ամերիկայի առաջնորդը՝ նա նշել է. «Մեզ պետք է սուր միտք ունեցող մարդ: Քանի որ ես կարող եմ ասել, որ Չինաստանի նախագահ Սին սուր միտք ունի, Նախագահ Պուտինը սուր միտք ունի, Էրդողանը սուր միտք ունի»,- բացատրել է նա:
«Մենք չենք կարող ունենալ այնպիսի անձնավորություն, որի մասին այդ առումով 100 տոկոսով վստահ չենք»,- ասել է Թրամփը: «Մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր կարող էին շատ վատ բան անել մեզ հետ, եթե կարողանային: Մենք պետք է նրանցից ավելի խելոք լինենք»,- կարծիք է հայտնել ԱՄՆ առաջնորդը:
Միացյալ Նահանգների Նախագահն ասել է, որ նախկինում իր անցած կոգնիտիվ կարողությունների թեստը շատ դժվար է եղել: Ըստ Թրամփի, նա շատ լավ արդյունքներ է ցուցաբերել:
ԱՄՆ նախագահի 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ակնկալվում է, որ դեմոկրատ թեկնածուն կլինի Բայդենը, իսկ հանրապետական թեկնածուն Թրամփն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան