ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների և նրանց ծնողների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով ընդունվելու որոշումը մրցույթից դուրս է թողել բարձր միավորներ հավաքած բազմաթիվ դիմորդների: Նրանք առաջարկել են քննարկել բուհերի համապատասխան ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնելու խնդիրը ինչպես նաեւ դիտարկել երկրորդ կամ երրորդ հայտով հայտարարագրված մասնագիտությունների մրցույթին մասնակցելուն վերաբերող հարցերը:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս օրերին բազմաթիվ նամակներ եւ դիմումներ է ստանում: Ըստ նրա՝ առկա է մի իրավիճակ, երբ քննության արդյունքում բարձր միավոր ստացած դիմորդը չի կարողանում իր ընտրած մասնագիտությամբ ուսանողի կարգավիճակ ստանալ: Վահե Էնֆիաջյանը կարծիք է հայտնել, որ կարելի է գտնել հարցի լուծման իրավական տարբերակներ: Նա ներկաներին է փոխանցել խմբակցության փորձագետների և իրավաբանների կողմից պատրաստված եզրակացությունը:
Վահե Էնֆիաջյանն առաջարկել է ուսումնասիրել փաստաթուղթը և համատեղ քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ դիմել է ԿԳՄՍ նախարարին:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը բուհեր չընդունված դիմորդների ծնողներին խոստացել է որոշակի լուծումներ
- Դոցենտ. Դիմորդների հետ առաջացած խնդիրը նախարարության գռդոնի հետևանք է
- ՄԻՊ-ը բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան