ԱՀԿ-ն զգուշացնում է՝ կորոնավիրուսային պատվաստումները կսկսվեն ոչ շուտ, քան 2021թ․-ին
Կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը չի սկսվի մինչև 2021 թվականը՝ չնայած փորձարկման լավ արդյունքներին: Այս հայտարարությունը, Tass-ի հաղորդմամբ, նախօրեին արել է ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
«Հաջորդ տարի արդեն կգա այն ժամանակ, երբ մարդիկ կսկսեն պատվաստվել», - ասել է Ռայանը:
Նա նշել է, որ որոշ հավանական դեղեր հասել են փորձարկումների երրորդ փուլին՝ մարդկանց մոտ փորձարկումներ անցկացնելով, և դրանք բոլորը լավ արդյունքներ են ցույց տալիս:
«Բայց մենք պետք է ապահովենք պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը: Դա որոշ ժամանակ կպահանջի», - պարզաբանել է փորձագետը` շեշտելով բոլոր մարդկանց համար պատվաստումների հասանելիության անհրաժեշտությունը` անկախ եկամտի մակարդակից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան