Աբդուլ Համիդի ծոռը սպառնում է․ Հայերն այսօր իրենց արածի համար կստանան նույն վերաբերմունքը, որը ստացել են մեզնից նախկինում
Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ծոռը՝ Աբդուլ-Համիդ Քայհան Օսմանօղլուն, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, հայտարարելով, թե Ղարաբաղը թյուրքական, մուսուլմանական հող է։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Օսմանօղլուն հայտարարել է, թե չեն ընդունել ու չեն ընդունելու «Ղարաբաղի օկուպացիան», որը հակասում է միջազգային իրավունքին։
«Վերջին օրերին Հայաստանը ահաբեկչություն է իրականացնում Թովուզի շրջանում եղբայրական Ադրբեջանի դեմ, մեր եղբայրները դարձել են նահատակներ: Ես կոչ եմ անում Հայաստանին սովորել պատմության դասերը:
Որպես օսմանցիների թոռ, ես ասում եմ, որ հայերը այն ամենի համար, ինչ նրանք անում են այսօր և վաղը, կստանան նույն վերաբերմունքը, որը նրանք ստացել են մեզնից նախկինում: Եթե մենք վերադառնանք, ապա դուք կխելագարվեք», - հայերին սպառնում է Համիդի ծոռը:
Նշենք, որ Աբդուլ Համիդը, որը հայտնի էր նաև «Կարմիր սուլթան» մականունով՝ հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար, իրականացրել է հայերի կորոտած․ 1894-1896թթ․-ների հայկական կոտորածները, որ հայտնի է նաև Համիդյան ջարդեր, Համիդյան կոտորածներ անվանումներով, տեղի ունեցան Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպատակով։ Այս կոտորածների զոհ է դարձել ավելի քան 300 հազար հայ։