Ռումինացի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն գլխավորեց Կիևի «Դինամոն»
Ռումինացի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն գլխավորեց Կիևի «Դինամոն»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայտնի չէ, թե ինչ ժամկետով է ռումինացի մասնագետը աշխատելու կիևյան ակումբում:
«Կարոտել էի Ուկրաինան: Սա իմ ամենասիրելի երկրներից մեկն է: Շնորհակալ եմ ճակատագրին՝ այս հնարավորության համար:
Մեծ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված: Հույս ունեմ, որ «Դինամոյի» երկրպագուները կընդունեն ինձ: Ամեն ինչ կանեմ, որ «Դինամոն» մեծ հաջողությունների հասնի: Շնորհակալ եմ ակումբի նախագահին՝ Իգոր Սուրկիսին, ով վստահեց ինձ և հրավիրեց Ուկրաինայի լավագույն թիմերից մեկը»,- ասել է Լուչեսկուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները