Հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են, բայց հայ-ադրբեջնական սահմանին լարվածությունը պահպանվում է. Զախարովա
«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, բայց լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանում»,- հերթական ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ըստ նրա, հետագա էսկալացիան կանխելու համար Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը և գործում է ինքնուրույն:
«Անցած շաբաթ հակամարտության գոտում իրավիճակը քննարկվեց Մինսկի խմբի նիստում, այնուհետև ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ կազմակերպության բոլոր մասնակիցների ներկայությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պահպանում են շփումները կողմերի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ նախատեսվում են խորհրդակցություններ ՄԱԿ-ի քարտուղարության հետ։
Զախարովան նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային կապ է հաստատել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը հանդիպել է հայ և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ
- Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
- Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար. Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան