«Ի վերջո, ո՞րն է վերջնանպատակը»... Երբ հրաժեշտ ես տալիս Հայ գրականության «Հայ»-ին
Այս բարդ սոցիալ-տնտեսական, համաճարակային իրավիճակում առցանց ձևաչափով իրականացնում են այնպիսի կարևորագույն հարցերի քննարկումներ, որոնք իրենցից ենթադրում են ռազմավարական փոփոխություններ կրթության ոլորտում։ Ֆեյսբուքյան էջում գրել է
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում առաջարկվող փոփոխություններին ու դրանց շուրջ հանրային քննարկումներին։
«Հասկանալի է, որ հիմա դժվար է դեմ առ դեմ քննարկումներ իրականացնել, բայց զումի միջոցով քննարկել կրթական ու առարկայական չափորոշիչների նախագծերը` մասնագետների ինքնարտահայտման համար սահմանափակ հնարավորությամբ, անթույլատրելի է։ Ռադիկալ փոփոխություններ են արվում, որոնք շատ ծայրահեղ ընկալումներ ու էմոցիաներ են առաջացնում, թե ծնողական, թե աշակերտական, և թե հատկապես մանկավարժական համայնքի շրջանում։
Արդյոք օբյեկտիվորեն են առաջնորդվում ԿԳՄՍ հանրակրթության ոլորտի պատասխանատուները, բավարար ներառակա՞ն են քննարկումներին։
Անընդհատ ուսուցչական համայնքներից ազդակներ ու լուրջ մտահոգություններ եմ ստանում, որ յուրաքանչյուր օր մեկ առարկայական չափորոշիչների քննարկման համար բավարար ժամանակ և հնարավորություն տրված չէ, ինչի արդյունքում ստացվում է,որ այս հանրային քննարկումները կրում են զուտ ձևական բնույթ և դուրս են թողնելու բոլորի կարծիքներն ու առաջարկությունները։
Ինձ ևս հետաքրքրում է, թե չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ովքեր, ինչ մասնագետներ են ներգրավված եղել, արդյոք նրանք անմիջական կապ ունեն դպրոցի հետ, որքանով են առնչվել դպրոցի ներսում իրական խնդիրներին, և որքա՞ն է կազմում կրկին արտասահմանյան փորձի ներդրումը լոկալ հանրակրթական ոլորտի բարեփոխման հարցում։
Տեղյակ եմ, որ հայ գրականություն առարկայի ուսումնասիրության շրջանակից նախատեսվում է հանել մեր մեծ գրողների ուսումնասիրությունը` այն պատճառաբանությամբ, թե 21-րդ դարի դպրոցահասակ երեխայի համար այդ լեզուն դժվարընկալելի, դժվարամատչելի է, կարծում եմ այսկերպ մենք ուղղակիորեն դուրս կմղենք հայկական դասականին և աստիճանաբար մոռացնել կտանք նրա մասին։
Սա շատ նուրբ, կարևոր և օբյեկտիվություն պահանջող հարց է, որտեղ առավելագույնս զգուշորեն պետք է վարվեք։ Ի վերջո, որն է վերջնանպատակը նման փոփոխություն անելու համար»,-գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ապաշնորհ դեֆիլե. Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին
- «Ապուշություն է». ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ «Գրականություն» առարկայի նոր ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան