Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ սրվել են
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ լարված են։ Լարվածության պատճառը Թուրքիայի նոր սադրանքներն են, գրում է Էրմենիհաբերը։
Տարբեր պատրվակներով Թուրքիան շարունակում է ոտնձգություններ իրականացնել Հունաստանի տարածքների նկատմամբ՝ խախտելով վերջինիս ինքնիշխանության իրավունքը։
Հուլիսի 21-ին թուրքական կողմը հայտարարել էր «Օրուչ Ռեիս» նավի մասնակցությամբ հունական Մեիս կղզու հարավային և արևելյան հատվածներում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու իր մտադրության մասին։
Հունաստանի արտգործնախարարությունն անմիջապես հանդես է եկել Թուրքիայի այդ մտադրությունը դատապարտող հայտարարությամբ։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն էլ հակադարձել է՝ փորձելով արդարացնել իր քայլերը իբր միջազգային իրավունքով նախատեսված նորմերով։
Հունաստանն իր հերթին հաստատակամ է տրամադրված Թուրքիայի նմանատիպ ոտնձգությունները կանխելու առումով և հայտարարել է, որ եթե Թուրքիան հետքայլ չկատարի, ապա Եվրոպական Միությունը պարտավոր է խիստ պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան