Մոսկվայում օգոստոսի 1-ից կգործի հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը
Օգոստոսի 1-ից Մոսկվայում կգործի Garage screen ամառային կինոթատրոնը, որը նախագծել է երևանյան SNKH ճարտարապետական ստուդիան։ Այս մասին տեղեկանում ենք strelkamag.com կայքից։
Հիշեցնենք, որ «SNKH» ճարտարապետական ստուդիան հաղթել էր Մոսկվայի ամենահայտնի՝ Garage ժամանակակից արվեստի թանգարանի կողմից հայտարարված մրցույթում, որի արդյունքում էլ թանգարանի դիմացի հրապարակում կառուցվել է «SNKH»-ի նախագծած ամառային կինոդահլիճը:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ճարտարապետական արհեստանոցի համահիմնադիր Աշոտ Սնխչյանն ասել էր, որ այդ կինոթատրոնը կառուցվում է ընդամենը մի քանի ամսով՝ մայիսից մինչև հոկտեմբեր, որից հետո ապամոնտաժվում է ու հաջորդ տարվա համար հայտարարվում նոր մրցույթ:
Նախորդ տարի միայն Ռուսաստանի տարածքում էր մրցույթն անցկացվել, այս տարի մրցույթին մասնակցել էին ճարտարապետներ 5 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան: Ներկայացված 136 հայտից ընտրվել էր վեց հայտ, որից էլ ժյուրին ընտրել էր հաղթողին:
Նրա ներկայացմամբ, քանի որ ժամանակավոր կառույց է, կոնցեպցիան այն է եղել, որ հիմնավոր ոչինչ չլինի, այսինքն՝ չլինի այն, ինչ հատկանշական է հիմնավոր ճարտարապետությանը՝ պատեր, խոշոր, կրող կոնստրուկցիաներ։
Մոսկովյան կինոթատրոնները համավարակի ժամանակ փակվելուց հետո վերաբացվելու են օգոստոսի 1-ին։ Ամառային կինոթատրոնում լինելու են ֆիլմերի պրեմիերաներ, ցուցադրվելու է հեղինակային կինո, նախատեսված են այլ ծրագրեր ևս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա