25 մլն դրամ՝ Տավուշում թշնամու կողմից վնասված տների վերականգնման համար
«Հաշվարկների արդյունքում կարողացել ենք վեր հանել, որ շուրջ 150 մլն դրամի վնաս է հասցվել և առաջարկվում է հրատապության կարգով 25 մլն դրամ տրամադրել Տվուշի մարզպետարանին»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և իր ներկայացրած նախագծով առաջարկեց արագ տրամադրել այդ գումարը:
Նախարարն առաջարկեց է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքը արագ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր նշանակություն կունենա, իսկ մյուս մասը տրամադրել վնասների ամբողջական գնահատումից հետո:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ յոթ տան վերականգնման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, տասը տուն էլ մաքրման աշխատանքների փուլում է:
Վերջինս տեղեկացրեց, որ յուրաքանչյուր գյուղում կա մեկական առավել վնասված տուն և պետք է առաջին հերթին Չինարիի տան վերականգնման աշխատանքներն իրականացվեն, որի ընտանիքը տասը հոգուց է բաղկացած, նրանք 5 երեխա ունեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից տեղեկացրեց, որ Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել են և եկել այն եզրակացության, որ այն բնակելի տները, որոնք հուլիսյան դեպքերի հետևանքով ավերվել են և հնարավոր չէ վերականգնել, պետբյուջեի միջոցներով պետք է վերականգնվեն:
Հարակից հրապարակումներ`
- «ՌազմԻնֆո». Տավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS
- Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը. Տավուշի մարզպետ
- Ողջ օրվա ընթացքում բնակավայրերի ուղղությամբ որևէ հրետակոծություն չի եղել. Տավուշի մարզպետ
- Տիգրան Աբրահամյան. Տավուշի ռազմական գործողությունները այդպես էլ չեն հանրայնացվելու
- ԲՀԿ կամավորները 5000-ից ավելի անվադողեր են տեղափոխել Տավուշի դիրքեր
- Տավուշի մարզպետ. Բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում