Ֆրանսիան 40 միլիոն դիմակ անվճար կտրամադրի 7 միլիոն անապահով ֆրանսիացիների
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը նախօրեին հայտարարել է, որ 40 միլիոն կրկնակի օգտագործման դիմակներ անվճար կուղարկվեն 7 միլիոն ֆրանսիացիների: Նպատակը`օգնել ամենաապահով տնային տնտեսություններին պաշտպանվել կորոնավիրուսից, քանի որ հուլիսի 21-ից Ֆրանսիայում փակ վայրերում դիմակները պարտադիր են: Այս մասին գրում է L'express-ը։
«Մենք պատրաստվում ենք ընդհանուր առմամբ 40 միլիոն կրկնակի օգտագործման դիմակ ուղարկել անապահով 7 միլիոն ֆրանսիացիներին՝ որպես լրացուցիչ առողջության և համերաշխության շահառուներ», - հայտարարել է նախարարը:
Դիմակները փոստով ուղարկվելու են տներ։
Նշենք, որ պարտադիր վայրերում դիմակ չդնելը Ֆրանսիայում տուգանվում է 130 եվրոյով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան