Դոցենտ. Դիմորդների հետ առաջացած խնդիրը նախարարության գռդոնի հետևանք է
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանի համոզմամբ, միասնական քննություններում դրական ու բարձր միավոր ստացած դիմորդների բուհ չընդունվելը համարում է նախարարության գռդոնի հետևանք։
Նա գրում է.
«Երևի լսել եք, որ ԿԳՄՍՆ-ն այս տարի փոխել է բուհեր ընդունելության կարգը, որի արդյունքում բարձր ստացածները հաճախ դուրս են մնացել, իսկ հազիվ դրական ստացածները` ընդունվել:
Չեմ ուզում խոսել կրթության և գիտության ոլորտում հերթական վիճելի նախաձեռնության ճիշտ կամ սխալ լինելուց: Արդեն հնչել են բավականին հիմնավոր կարծիքներ, որ փոփոխությունն ուղղակի իրականությունից կտրված է: Կնշեմ երկու փաստ, որոնք զուտ բնութագրում են նախարարության փնթի գործելաոճը (ժողովրդական լեզվով` գռդոնը)`
1. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ, ՍԱԿԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ: Եվ այսպես, նախարարությունը նախաձեռնում է ընդունելության կարգի լրջագույն փոփոխություն և այդ փոփոխության վերաբերյալ որոշումը կառավարություն է բերում ամենավերջին հնարավոր ժամկետին` կառավարության վերջին նիստին` մայիսի 21-ին:
Ասեմ, որ նորմատիվ իրավական ակտը սովորաբար ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրապարակման գործընթացը տևում է ստորագրումից հետո մոտ 10 օր: Տվյալ դեպքում, որոշումը ստորագրվել է մայիսի 25-ին, մեկ օրվա ընթացքում արագ հրապարակվել է, բայց միևնույն է` նախարարությունը չի հասցրել այնպես անել, որ կարգն ուժի մեջ մտնի մինչև ընդունելության գործընթացի սկիզբը (հղումը` մեկնաբանության մեջ):
Հենց որոշման մեջ նշված է, որ ընդունելության հայտերի ընդունումը սկսվում է մայիսի 25-ից, սակայն որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին: Սրանից հետո խոսել նրա մասին, որ դիմորդը պարտավոր էր հասկանալ ընդունելության կարգը, ուղղակի անընդունելի է:
2. ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1.5 ԷՋ Է: Ընդունելության կարգի փոփոխության հիմնավորման ծավալն ընդամենը 1.5 էջ է, որտեղ ընդամենը նշված է, որ այժմ համաճարակ է (հղումը` մեկնաբանության մեջ): Թե ինչ կապ ունի Հուբեյ նահանգի Վուհան քաղաքից եկած վարակը Հայաստանում ընդունելության հայտի առաջնության հետ` ինձ համար մութ մնաց:
Այսինքն, կրթության ոլորտում այս լրջագույն փոփոխությունը որևէ հիմնավորում փաստացի չունի` չկա ոչ մի հետազոտություն, ոչ մի հաշվարկ, նույնիսկ` որոշակի բառակույտ, որը կարելի է անվանել հիմնավորում:
Այսպիսի մոտեցմամբ նախարարությունը դեռ ցանկանում է հիմնովին փոփոխել գիտության կառավարման մոդելը, Ակադեմիան դարձնել ինչ-որ անհասկանալի կառույց, փոփոխել աստիճանաշնորհման ամբողջ տրամաբանությունը, վերափոխել բուհերի կարգավիճակը»։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակ. Չեն կարողացել լուծում գտնել բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների խնդրին
- ՄԻՊ-ը հանդիպեց բողոքող դիմորդներին ու նրանց ծնողներին
- Որ այսպիսի նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք. դիմորդներն ու ծնողները՝ ԱԺ դիմաց
- ՄԻՊ-ը բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդների ծնողները ներկայացրեցին իրենց առաջարկությունը
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան