Փաստ. Սորոսական շրջանակները ակտիվորեն քննարկում են անցումային արդարադատության հետ կապված տարբեր դրույթներ և մտադիր են կյանքի կոչել
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած առողջապահական և սահմանային լարվածությանը՝ մեր երկրում որոշ շրջանակներ շարունակում են հաստատակամորեն առաջ տանել ՀՀ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության թեզը։
Մասնավորաբար մեզ տեղեկություններ են հասել, որ ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող, այսպես կոչված, սորոսական շրջանակները շարունակում են ակտիվորեն քննարկել անցումային արդարադատության հետ կապված տարբեր դրույթներ և մտադիր են այն ամեն գնով կյանքի կոչել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք պատրաստվում են մեկ նոր՝ ամբողջական առաջարկ ներկայացնել ՀՀ իշխանություններին և հերթական անգամ համոզել, որ անցումային արդարադատությունը երկրի համար ունի առանցքային կարևորություն։
Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ, այսպես կոչված, սորոսականների համար առաջնային է այն գաղափարը, ըստ որի՝ «անցումային արդարադատությունը սովորական արդարադատություն չէ, դա արդարության վերականգնման արդարադատություն է»։ Իրենց կողմից առաջ քաշված տեսության մեջ անցումային արդարադատության հետ կապված հիմնական թեման վերաբերում է «պետության զավթման» թեզին, որն այդ շրջանակի համար ունի գերկարևոր նշանակություն։
Մեր ունեցած տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված փաստահավաք խմբի գաղափարի «կնքահայրը» հիշյալ հիմնադրամի ներկայացուցիչներն են։ Վերջին մի քանի շաբաթներին նրանք մի քանի հանդիպումներ ու տեսակոնֆերանսներ են կազմակերպել և այս գաղափարները հերթական անգամ վերահաստատել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի