Փոխնախարարը բուհեր չընդունված դիմորդների ծնողներին խոստացել է որոշակի լուծումներ
Միասնական քննություններում դրական ու նաև բարձր միավորներ ստացած, բայց որևէ բուհ չընդունված դիմորդների ծնողները ԿԳՄՍ փոխնախարար Գ. Թամրազյանի հետ հանդիպումից դուրս եկան որոշակի հույսերով, հանդիպումը գնահատեցին կառուցողական։
«Մենք փոխնախարարի հետ լիարժեք քննարկեցինք այս հարցը, նա նշեց՝ բաներ կան, որ պետք է ԳԹԿ-ից ստանա։ Խոստացավ վաղը ինձ տեղյակ պահել քննարկման մասին: Մենք նորից կհանդիպենք, փորձենք եզրեր գտնել, որ հարցին լուծում տրվի»,- ասաց դիմորդներից մեկի հայրը։
Նրա խոսքով, այս պահին հստակ լուծման տարբերակ չկա, բայց խոստացել է՝ որոշակի լուծումներ կտրվեն։
Հայրն ասաց, ստեղծված իրավիճակում միակ տարբերակը հավելյալ տեղերի տրամադրումն է, չի բացառում, որ նախարարությունից այլ առաջարկներ լինեն։ Դրանք կքննարկվեն մյուս դիմորդների ու նրանց ծնողների հետ։
«75 երեխա էր, 5-ը հրաժարվեցին՝ թափուր տեղի համար էին դիմել»,- ասաց ծնողը՝ ավելացնելով, որ նախարարությունից գնում են ԱԺ պատգամավորների հետ հանդիպման։
Նրանք նշեցին, հարցը քաղաքական չէ, իրենք կընդունեն աջակցության ցանկացած առաջարկ ու քայլ՝ խնդրի լուծման համար։
Հարակից հրապարակումներ`
- Դոցենտ. Դիմորդների հետ առաջացած խնդիրը նախարարության գռդոնի հետևանք է
- ՄԻՊ-ը հանդիպեց բողոքող դիմորդներին ու նրանց ծնողներին
- Որ այսպիսի նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք. դիմորդներն ու ծնողները՝ ԱԺ դիմաց
- ՄԻՊ-ը բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան