«Հրապարակ». Ինչու «Վեոլիա ջուր» ընկերությունը հանրության հետ կապը չի պահում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրի կարևորագույն բնական մոնոպոլիստ «Վեոլիա ջուր» ընկերությունը հանրության հետ կապը չի պահում։ Մինչդեռ այն հանրային ամենալայն սպասարկում իրականացնող կազմակերպություններից է և պարտավոր է արագ արձագանքել ու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր բնակչի՝ արագ կապվելու ջրի մատակարարումն իրականացնող ծառայությունների ու գրասենյակների հետ։
Բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում, որ օրերով, ամիսներով չեն կարողանում կապ հաստատել այս կարևոր կառույցի հետ։ Սա թերևս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրությանը պետք է արժանանա։
Մենք էլ փորձեցինք «Վեոլիա ջուր» ընկերության օպերատորների հետ կապ հաստատել համացանցում գրանցված +374-11-300185 հեռախոսահամարով, սակայն՝ ապարդյուն։ Ընկերության պաշտոնական կայքէջում ընդհանրապես չգտանք ոչ մի պաշտոնյայի անուն կամ հեռախոսահամար, ինչպեսև ահազանգում էին քաղաքացիները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: