Ադբեջանցիները խմբերով Մոսկվայում հարձակվում են միայնակ հայերի վրա
«Մոսկվայում քաոս է, որն առաջացել է տեղաբնակ ադրբեջանցիների կողմից հայերի վրա իրականացվող հարձակումներով»,-գրում է infoteka24.ru-ն։
Աղբյուրը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ լավ երևում է, թե ինչպես ադրբեջանցի խուլիգանները, որոնք խոսում են իրենց լեզվով, ծեծում են իրենց դիմաց հայտնված հայերին, ջարդուխուրդ անում նրանց մեքենաները։
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում փաստին, որ երեք տեսանյութերն էլ հրապարակվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսնակ հանդիսացող Էյնուլա Ֆաթուլաևի էջում, ինչը հստակ վկայում է, որ այլատյաց գործողություններին աջակցում են Ադրբեջանի իշխանությունները։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կոչ է արել ստեղծված իրավիճակում ձևավորել փաստաբանական խմբեր տուժածներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, գրագետ ձևակերպված հայցեր ներկայացնել, ստեղծել տեղեկատվության կենտրոնացված բազա, զերծ մնալ անմեղ քաղաքացիների դեմ պատասխան գործողություններից, հետևել նախազգուշական միջոցներին։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Ա. Աբրահամյանի և «Կիևսկայա Պլոշչադ» ՍՊԸ-ի ղեկավար Գ.Ս. Նիսանովի հետ:
Քննարկվել է ադրբեջանական և հայկական համայնքների դերը ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը շրջանակում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին