Այա Սոֆիայում տեղի ունեցած մահմեդականների ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է Էրդողանը
86 տարի անց առաջին անգամ, Այա Սոֆիայում կատարվել է մահմեդականների ուրբաթօրյա աղոթք: Մզկիթի վերածված տաճարում է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկանում ենք euronews.com-ից։
Պարբերականի փոխանցմամբ՝ տաճարում հավաքվածների համար աղոթը կարդացել է Թուրքիայի նախագահը։
Չնայած հույն ուղղափառ եկեղեցու բողոքներին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչերին, Էրդողանը հրամանագիր ստորագրեց ՝ թանգարանը վերափոխելու մասին:
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին:
Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։
1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Մի քանի տասնամյակից այն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին պարբերաբար օրակարգ էին բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Փամուք․ «Սբ․ Սոֆիան մզկիթի վերածել նշանակում է հայտարարել Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին»
- Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիայի տաճարը պետք է պահպանի իր համամարդկային բնույթը
- Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվելիք առաջին նամազին
- Սուրբ Սոֆիայի տաճարի խճանկարները կփակվեն միայն նամազի ժամանակ
- Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար
- Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը կանցկացվի հուլիսի 24-ին
- Հայտնի է՝ երբ կանցկացվի առաջին նամազը Սուրբ Սոֆիայի տաճարում
- Թուրքիան արձանագրություն է ստորագրել՝ Սուրբ Սոֆիան որպես համաշխարհային ժառանգություն պաշտպանելու համար
- Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ
- Եվրամիությունը կոչ է արել անհապաղ չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը
- Ռուսաստանի ԱԳՆ․ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշումը Թուրքիայի ներքին գործն է
- Սուրբ Սոֆիայի տաճարում նամազի ժամանակ որմնանկարները կծածկեն
- Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
- Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման
- Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
- Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
- Գարո Փայլան. Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը կբարդացնի Թուրքիայում ապրող քրիստոնյաների կյանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան