Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավն արդեն Հայաստանի ազգային պատկերասրահում է
Արթիկի քաղաքապետի տեղակալ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նշանավոր նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» (1910 թ.) կտավը։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հուլիսի 23-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում նվիրատվության արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավորներ: Արայիկ Հարությունյանն նշել է, որ արդեն մի քանի ամիս, համավարակի տարածման կանխարգելման և անվտանգության նկատառումներից ելնելով, փակ են մշակութային գանձարանների դռները, որոնցից է պատկերասրահը և խորհրդանշական է, որ բացվելուն պես՝ ազգային պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու և վայելելու կերպարվեստի հրաշալի ստեղագործություններից մեկը: Նախարարը հույս է հայտնել, որ երբ առաջիկայում պատկերասրահի դռները բացվեն՝ կտավը շատ այցելուների կգրավի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա