«Լիդիան»-ը գույքագրումից հետո կդիմի իրավապահներին
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ այսօր` հուլիսի 24-ին, ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է «Լիդիանը» ապօրինության հետևանքով զրկված էր սեփական տարածք մուտքի հնարավորությունից, և ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդկանց ելումուտը կարող էր տեղի ունենալ առանց ընկերության գիտության, ընկերությունն արդեն իսկ հայտնել էր Ամուլսարի տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ:
Լրացուցիչ մտահոգության տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդիկ «Լիդիանի» սեփականություն հանդիսացող տարածքում, «Լիդիանի» կողմից ներգրավված պահնորդական ծառայության փոփոխությանը հունիսի 30-ին արձագանքեցին բուռն դիմադրությամբ՝ հայտարարելով, որ իրենք նախորդ պահնորդական ծառայության հետ ունեին պայմանավորվածություններ։
Գույքագրման աշխատանքների հենց սկզբից հանձնաժողովը արձանագրել է տարածքում թե՛ ենթադրյալ գողությունների նշաններ, թե՛ վանդալիզմի ակնհայտ դեպքեր։ Ամուլսարի տարածքում առկա է «Լիդիանին» պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք, ներառյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ շինանյութեր, չավարտված շինարարությամբ տարբեր հանգույցներ, որոնք առերևույթ ենթարկվել են թալանի և վանդալիզմի։ Ընդգծենք, որ երկու տարի երկրի խոշորագույն ներդրողի տարածքում այս ակնհայտ ապօրինությունը տեղի է ունեցել իրավապահ մարմինների լիակատար թողտվությամբ։
Գույքագրման ընթացիկ արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին, օրենքի շրջանակներում համապատասխան գործողությունների պահանջով»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարում լարված իրավիճակ է
- Լևոն Գալստյան. Ամուլսարում իրավիճակը սրած ընկերությունը ստեղծվել է հատուկ նպատակով
- Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև
- Ամուլսարի պահապանները պահանջում են պահնորդական խմբի անդամների մի մասի հեռացումը
- Ամուլսարի պահապանների պահանջները կատարվել են
- ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը պաշտոնապես գրանցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը
- Իրավաբան-բնապահպանը հակադարձում է «Լիդիանի»՝ Ամուլսարում աշխատանքները վերսկսելու հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան