Ֆրանսիան աջակցում է Կիպրոսին ու Հունաստանին այն ժամանակ, երբ Թուրքիան խախտում է նրանց ինքնիշխանությունը․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր համերաշխությունն է հայտնել Կիպրոսին և Հունաստանին՝ Facebook- ում հունարենով արված հաղորդագրությամբ: Այս մասին գրում է Greek City Times-ը։
«Եվրոպան պետք է մանրամասն ուսումնասիրի Միջերկրական ծովի անվտանգության խնդիրները: Շուտով ես գումարելու եմ Եվրամիության հարավային երկրների խորհրդաժողով։ Միջերկրական ծովում էներգետիկ և անվտանգության հարցերը հիմնարար նշանակություն ունեն: Եվրոպան պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը», - գրել է նա:
Մակրոնը, անդրադառնալով Թուրքիայի սադրիչ գործողություններին, նշել է․ Եկեք չթողնենք մեր անվտանգությունը Միջերկրական ծովում ուրիշների ձեռքում: Եվս մեկ անգամ ուզում եմ Ֆրանսիայի լիակատար համերաշխությունը հայտնել Կիպրոսին և Հունաստանին՝ ընդդեմ Թուրքիայի կողմից իրենց ինքնիշխանության իրավունքի խախտումների: Մենք չպետք է ընդունենք որևէ սպառնալիք ԵՄ անդամ պետության ծովային տարածքի նկատմամբ»։
Մակրոնն անդրադարձել է նաև Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին, ասելով, որ Լիբիայում մենք չենք կարող թույլ տալ, որ մյուս ուժերը խախտեն զենքի էմբարգոն:
«Irini գործողությունը պետք է լինի Եվրոպայի պատասխաններից մեկը: Այն պետք է էլ ավելի ամրապնդվի»,-գրել է Մակրոնը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի գրառումն ու ասել, որ Ֆրանսիան կորցրել է իր չեզոքությունը, բայց նաև Արևելյան Միջերկրական ծովում կայունությանը նպաստելու հնարավորությունը:
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն ավելացրել է, որ «Ֆրանսիան պետք է դադարի մեծացնել իրեն և հետևի խոհեմ, բանական քաղաքականության»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան