Ռուսաստանի հայերի միություն․Ալիևն ու Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի
Ռուսաստանի հայերի միությունն արձագանքել է Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի վրա իրականացված հարձակմանը։
«Իլհամ Ալիևը և Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի։ Նրանց ենթակա բանդիտները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել են հայերի վրա»,- ասված է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ շփոթել են ու նաև մի ադրբեջանցու ծեծել։ Ձերբակալվել է 50 ադրբեջանցի հանցագործ, որոնք մասնակցել են հայերի վրա հարձակմանը։
Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և էթնիկ ատելություն հրահրելու մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը խնդրում է այս օրերին զգոն լինել և միևնույն ժամանակ չտրվել սադրանքների:
«Ադրբեջանցիների վայրագությունների և նրանց կողմից կազմակերպված ջարդերի մասին տեղեկատվություն է գալիս նաև աշխարհի այլ երկրներից»,- ասվում է հաղորդագության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան