Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1104 դեպք:
Ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 912
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 936 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 268-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան