Փաստաբանը դիմել է Փաշինյանին՝ «Հայինկասացիա»-ում ստուգումներ նշանակելու խնդրով
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որ ներկայացնում է լուծավարված «Հայինկասացիա» ՓԲԸ ավելի քան երկու տասնյակ աշխատակիցների շահերը, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընկերությունում ստուգումներ նշանակելու խնդրով:
«Հիշեցնեմ, որ Հայինկասացիայում հայտնաբերել էինք 250 միլիոն ՀՀ դրամի չարաշահումներ»,-նշել է փաստաբանն ու հրապարակել կառավարության ղեկավարին ուղղված նամակը։
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ ընկերության լուծարման հետևանքով ավելի քան 200 մարդ մի քանի օրից կդառնա գործազուրկ։ Ընկերության ծառայությունները կիրականացնի «Արարատինկասացիա»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հայինկասացիայի աշխատակիցներին պակաս են վճարել
- Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ. «Մեզ խաբել են»
- Կոչուբաև. «Հայինկասացիա»-ն տրվել է Խաչատուր Սուքիասյանին, իսկ աշխատակիցները կմնան անգործ