Քաղաքագետ. Տարբեր պետություններ կանխելու հնարավորություն ունեն Արցախյան հարցն իրենց տարածք տեղափոխելու փորձերը կանխելու
Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է.
«Մոսկվայում, Լոսում ու բազմաթիվ այլ վայրերում հայերը և շատ են, և կազմակերպված։ Այսինքն եթե բանը հասել ա բռնությանը, մերոնք կորուստներ կունենան (ցավոք) բայց դժվար թե տանուլ տան։
Կարևորն էստեղ ոչ թե մարդկանց վարքագիծն է, այլ պետությունների։ Դա ոչ միայն կարևոր է, այլ վտանգավոր։
Ցավոք սրտի, Ռուսաստանը, Ամերիկան, Բելգիան և մյուսներն ունեն հնարավորություն՝ կանխելու Արցախյան հարցն իրենց տարածք տեղափոխելու փորձերը։ Ունեն և չեն անում։ Ավելին՝ իրենց ուշադրությամբ, կարծես, նաև խրախուսում են։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Երկրորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, կարծես թե, կանխարգելիչ ոչինչ չեն ուզում այս ուղղությամբ անել։ Կամ չեն հասկանում վտանգները, կամ համաձայն են դառնալ «գլադիատորներ» ու թամաշա ապահովել, կամ էլ բոլորը միասին։
Ադրբեջանը կացնահարող սպային հերոսացրած պետություն ա, գիտեինք, չենք զարմանում։ Բայց, որ Հայաստանը՝ մեր ազգային ինքնությունն ու մեր ֆիզիկական անվտանգությունը պահպանելու առաջնահերթ խնդիր ունեցող պետությունը, սփյուռքի շահերը պաշտպանողի դեր ստանձնած երկիրը, կմտնի էս խաղի մեջ ու ամորֆ կեցվածք կընդունի, էտ արդեն սարսափելի ա։
ՀԳ. Ինքնիշխան կառավարությունը եթե էտքան պլոճիկ ունի, թող Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի դեսպաններին կանչի, նոտա տա՝ հարցնի՝ բա դուք ինչ պետություն եք, որ ձեր երկրում, ձեր (կամ մեր) քաղաքացուն էթնիկական ծագման պատճառով բռնության են ենթարկում, իսկ դուք անգործություն եք ցուցաբերում։
ՀՀԳ. Ակնարկներս լավ չըմբռնելու դեպքում ուշադրություն դարձրեք Վրաստանին։ Էնտեղ Ախալքալաք-Մառնեուլ գծով լարվածություն չկա, ու գրեթե վստահ եմ՝ չի լինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան