Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
Անցած տասը օրվա ընթացքում Մոսկվայում եղել են ադրբեջանցիների հարձակվումներ հայերի վրա: Այս մասին Lenta.ru-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին մի շարք հարձակումներ են տեղի ունեցել նաև Ալթուֆևում և մերձմոսկովյան Ձերժինսկիում:
Տոնոյանն ասել է, որ միայն հուլիսի 24-ի գիշերը իրավապահ մարմինները կտրուկ արձագանքեցին տեղի ունեցածին: «Հիմա, որքան տեղյակ եմ, իրավիճակը ոստիկանության վերահսկողության տակ է»,- նշել է Տոնոյանը:
«Lenta.ru»- ն դիմել է նաև Ռուսաստանի ադրբեջանցիների միությանը՝ իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով և պատասխան դեռ չի ստացվել:
Մայրաքաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել հուլիսի 24-ի գիշերը: Հաղորդվում է, որ Լյուբլինի և Բրատիսլավայի փողոցներում տղամարդկանց խմբերը ծեծի էին ենթարկում հայկական համարանիշներով մեքենաներում եղած մարդկանց և ջարդում մեքենաները: Նախնական տվյալներով՝ առնվազն մեկ մարդ վնասվածք է ստացել, նա դանակահարվել է: Ռոսգվարդիան և ՕՄՈՆ-ը ձերբակալել են 13 մարդու:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը սրվել է հուլիսի 12-ին, երբ սկսվեցին մարտերը երկու երկրների սահմանին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի հայերի միություն․Ալիևն ու Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի
- Ադբեջանցիները խմբերով Մոսկվայում հարձակվում են միայնակ հայերի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան