Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ ցիկլի շրջանավարտ D’efekt-ին գնել է PicsArt ընկերությունը
PicsArt-ը գնել է իր առաջին ընկերությունը, այն է Beeline Startup Incubator-ի 3-րդ շրջափուլի շրջանավարտ՝ D'efekt հավելվածը։
Beeline ընկերությունից հայտնում են, որ D'efekt հայկական ստարտափը հնարավորություն է տալիս արհեստական բանականության շնորհիվ ստեղծել տարատեսակ վիզուալ նյութեր։
Նշենք, որ PicsArt-ն աշխարհում ամենամեծ հաջողության հասած ստարտափներից է, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 54 միլիոն դոլար: PicsArt-ի հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել լուսանկարներ, պատկերներ և տեսանյութեր։ D'efekt-ը կենտրոնանում է վիդեոխմբագրման վրա՝ օգտատերերին հնարավորություն տալով կիրառել motion էֆեկտներ տեսանյութերի վրա:
D'efekt-ի գնումը թույլ կտա PicsArt-ին ներգրավել TikTok-ի, YouTube-ի և Instagram-ի պես հավելվածների օգտատերերին՝ օգնելով նրանց ստեղծել ավելի գրավիչ տեսանյութեր: Այս պահին, հավելվածների միավորում չի նախատեսվում, սակայն շուտով D'efekt-ը կստանա նոր անվանում, որը կպարունակի «PicsArt» բառը։
«Մեծ պատիվ է միանալ PicsArt ընկերությանը, որի գործունեությանը հետևել ենք հենց ստեղծման պահից: Ուրախ ենք, որ շուտով D’efekt-ը կդառնա մի բրենդի մաս, որն ունի անհավանական ստեղծագործական գործիքներ ու բովանդակություն, ինչպես նաև հավատարիմ լսարան: Անհամբեր սպասում ենք, երբ պիտի մեր հավելվածը հասանելի դառնա հարյուր միլիոնավոր օգտատերերի համար, և տեսապատմություններ անող մի ամբողջ սերունդ կկարողանա կիրառել լավագույն վիդեո էֆեկտները», - նշել է է D’efekt ստարտափի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նանե Թումանյանը:
«Մենք միշտ շատ ենք հպարտանում մեր ստարտափերի հաջողություններով, և PicsArt-ի նման գիգանտի հետ գործարք կնքելը մեծագույն ձեռքբերում է: Վստահ եմ, աշխարհի շատ ստարտափներ երազում են նման արդյունքի մասին, բայց մենք իհարկե ուրախ ենք, որ դրան հասավ հենց հայկական ստարտափ, որն անցել է մեր ինկուբատորի դպրոցը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline ստարտափ ինկուբատորն BANA՝ Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի հետ միասին իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները
- BeeFree` Beeline-ն անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում իր հաճախորդներին
- Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց
- Beeline-ում նոր կոմերցիոն տնօրեն է նշանակվել
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել Է նոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով