Ամերիկյան կործանիչը վտանգավոր մանևր է կատարել իրանական մարդատար ինքնաթիռի մոտ
Համացանցում հայտնվել է ամերիկյան կործանիչի և իրանական ուղևորտար ինքնաթիռի միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռը նախօրեին Սիրիայի տարածքում գտնվող Ալ-Թանֆ շրջանում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, վտանգավորոր տարածության վրա մոտեցել է Mahan Air- ի ինքնաթիռին: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի Դամասկոսը չի արտոնել ԱՄՆ ներկայությունը իր երկրում:
Ուղևորատար ինքնաթիռի օդաչուն փորձել է խուսափել բախումից, որի հետևանքով մի քանի ուղևոր վնասվածքներ են ստացել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութում, իջեցրել է ուղևորներին, վերալիցքավորվել և վերադարձել է Թեհրան:
Պենտագոնն հայտնել է, որ մարդատար ինքնաթիռի պրոֆեսիոնալ ուղեկցումը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան: Այն բանից հետո, երբ F-15- ի օդաչուն ինքնաթիռը գնահատել է որպես ուղևորատար, կործանիչը տեղափոխվել է անվտանգ հեռավորության վրա, հայտնում են գերատեսչությունից:
Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկրի իշխանությունները ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները: Թեհրանը նշել է, որ կձեռնարկեն անհրաժեշտ քաղաքական և իրավական միջոցներ՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց անմիջապես հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան