ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայերին կոչ է արել չպատասխանել Ադրբեջանցիների սադրանքներին
Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Լյուբլինի և Բրատիսլավայի փողոցներում տղամարդկանց խմբերը ծեծի էին ենթարկել հայկական համարանիշներով մեքենաներում եղած մարդկանց և ջարդել մեքենաները: Տեղի հայկական համայնքի անդամները սոցիալական ցանցերով պատասխան գործողությունների կոչեր են անում:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել չպատասխանել ադրբեջանցիների սադրանքներին, քանի որ նրանք հենց պատասխան գործողությունների ակնկալիքով են թեժացնում մթնոլորտը:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանի տարածած ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ
Վերջին օրերին դեսպանատունը ամեն րոպե տեղեկատվություն է ստանում քաղաքացիների կողմից տարբեր միջոցառումների կազմակերպման մտադրության մասին, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր կոչ են անում հավաքվել Մոսկվայի այս կամ այն մասում և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներում:
Կիսելով ձեզանից յուրաքանչյուրի մտահոգությունն ու հուզական վիճակը՝ պետք է նշեմ, որ ստեղծված իրավիճակում նման կոչերը չեն կարող նպաստել մեր առջև ծառացած հարցերի լուծմանը:
Այս կապակցությամբ, ես յուրաքանչյուրիդ խնդրում եմ չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հանդիպմանը: Հենց այդպիսի պատասխան գործողությունների հանար էին հաշվարկված հասարակության մեջ լարվածությունը թեժացնող կողմի սադրանքները:
Ես նաև խնդրում եմ նման կոչերով հանդես չգալ սոցիալական ցանցերում, չտարածել տեսանյութեր և լուսանկարներ, որոնք կարող են նպաստել արդեն իսկ լարված իրավիճակի սրմանը, ցանկացած իրավիճակում պահպանեք զգոնությունը:
Այս իրավիճակում մենք պետք է ավելի միասնական լինենք, հանդես գանք ընդհանուր դիրքերից, համակարգենք մեր գործողությունները և կանխենք սադրիչ ցանկացած դրսևորում:
Մենք օպերատիվ ձևով շարունակում ենք աշխատել և մշտական կապի մեջ ենք մեր համայնքային կառույցների և Ռուսաստանի իշխանությունների հետ:
Ձեր հետ մեր ընդհանուր խնդիրն է գործել Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում»:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հայերի միությունը դատապարտել է համայնքը քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերը
- ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում տեղի չտալ ադրբեջանցիների սադրանքներին
- Բըրբանք քաղաքում սուպերմարկետի հայ տերերը հրաժարվում են թուրքական ապրանքների վաճառքից
- Էդմոն Մարուքյան. Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
- Ռուսաստանի հայերի միություն․Ալիևն ու Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի
- Ադբեջանցիները խմբերով Մոսկվայում հարձակվում են միայնակ հայերի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան